▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է իր ծնունդը նշել Ալեն Սիմոնյանը. ՔՊ-ից միայն նրա մտերիմներն են մասնակցել

Հունվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տարեդարձն է․  Նա դարձավ 44 տարեկան։

ԱրմԼուր.am-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ Ալեն Սինոնյանը տարեդարձը մեծ շուքով նշել է Աղաբաբյանս ռեստորանում։

Խնջույքին ներկա են եղել Սիմոնյանի հարազատները, եւ ՔՊ-ից միայն նրա մտերիմները։ Շոուբիզնեսից հայտնի աստղեր նույնպես ներկա են եղել, այդ թվում` երգիչներ Սուպեր Սաքոն ու Սարոն, որոնք ԱԺ նախագահի մտերիմներն են։

Նշենք, որ ավելի ուշ Ալեն Սիմոնյանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ ծննդյան խնջույքին միացել են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more