▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր իշխանությունների թիվ 1 խնդիրը պետք է լինի նաև հանրային համախմբումը․ Գոռ Գևորգյան

«Ապրելու երկիր» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չի կարող մեր հանրությունը շարունակաբար մնալ հոգեբանորեն հյուծող հետպատերազմական թմբիրի մեջ:

Արցախի և Հայաստանի անվտանգության հարցում հանրային համախմբման բացակայությունը, որը չի արվում նաև ՀՀ գործող իշխանությունների կողմից, մեզ կանգնեցնում է նոր, էլ ավելի վտանգավոր սպառնալիքների առջև:

Ավելին, Հայաստանում չպետք է ստեղծվի մի իրավիճակ, երբ տրամաբանական իշխանափոխությունը այլևս լինի ժամանակավրեպ:

Նոր իշխանությունների թիվ մեկ խնդիրը պետք է լինի նաև հանրային համախմբումը՝ այն Հայաստանի և Արցախի համար պահի հրամայականն է, այն մեր պետության հենասյուներից է:

Հ.գ. երևանցիները պետք է բարձր ներկայություն ապահովեն սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին:

Կենտրոնում դրված հարցերը ոչ միայն քաղաքային են, այլև՝ մեր պետության համար օրհասական նշանակության

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more