▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզպետարանում ստում են. Սուրեն Խաչատրյանի թիկնապահն է մարդ ծեծել

ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ մարտի 26-ին՝ ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով եւ ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 43-ամյա Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետեւանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 43-ամյա Զարզանդ Ն.-ն եւ 37-ամյա Դավիթ Բ.-ն: 
Իսկ այս ամենի հետ կապված մամուլը արձագանքել էր, թե այդ Զարզանդ Ն.-ն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիցկա) թիկնապահն է:
Երբ լրագրողները փորձել էին պարզաբանումներ ստանալ Սյունիքի մարզպետարանից, այնտեղից պատասխանել էին հետևյալը.
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թիկնապահ չունի և չի ունեցել, իսկ նման դեպքը կապել Ս.Խաչատրյանի անվան հետ՝ տեղին չէ»։
Այնինչ, սա լկտի սուտ է, որովհետև սաղ Կապանն էլ գիտի, որ Զարզանդը Լիցկայի թիկնապահն է, ու ինչ էլ բարբաջեն մարզպետարանում նստած ստրուկները, սա անհնար է թաքցնել։

Արմեն Առաքելականի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more