️Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց, դատարանի բակում տեղեկացրեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Դատական նիստն անցկացվեց դռնփակ և սկսվելուց մոտ 20 րոպե անց ավարտվեց։
***
Փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանի բակում հայտնեց, որ սկզբնական փուլում քննարկվում է դատավորի բացարկի կամ ինքնաբացարկի հարցը։
«Դատավորը՝ Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց։
Այլ մանրամասներ չեմ ներկայացնի. կասեմ այն, ինչ հայտնի է։ Ըստ էության, դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, իմ անձնական կարծիքով, դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։
Դատավորի քայլը ողջունում եմ այն տեսանկյունից, որ ըստ էության, նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,-ասաց Զոհրաբյանը։
|
«Վերջին տարիների բոլոր քաղաքական դատավճիռները վկայում են, որ իշխանություններին ծառայող դատավորների պակաս չկա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թեև Կաթողիկոսի դեմ գործով դատավորը ինքնաբացարկ է հայտարարել, գործը պետք է մակագրվի մեկ այլ դատավորի, և հարցին, թե արդյոք կգտնվի՞ դատավոր, որը կստանձնի այդ գործի վարույթը։ «Այս դեպքը յուրահատուկ է, և այդ արտառոցությունը բոլորովին ուրիշ խորհուրդ է հաղորդում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այս քրեական վարույթի հարուցումը անդառնալի վնաս է տվել և կարող է բարոյական սպի դառնալ մեր ժողովրդի պատմության մեջ։ *** |
|
|
|
|
|
«Եթե մեր երկրում միայն ազգությամբ հայեր են դատավորները, լինելու են միայն ինքնաբացարկներ: Ես այդպես եմ հասկանում»,-Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է դերասանուհի Անաիս Սարդարյանը՝ անդրադառնալով Վեհափառի գործով դատավորի ինքնաբացարկ հայտնելուն: Նա նաև ընդգծել է, թե «ո՞նց կարող ես կանգնել՝ քո եկեղեցին դատելու, իսկ եկեղեու առաջնորդը օծյալն է, այդ պահին եկեղեցին առաջնորդողը»: ***
|


