▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունը քայլեր է ձեռնարկում Եկեղեցին իր կամքին հպատակեցնելու համար»․ Գարեգին Բ

«Հայոց Եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգևոր օրրանն ու սրբությունն է, մեր Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է»,- Մայր Աթոռում միասնական աղոթք հնչեցնելուց հետո նշեց Ամենյան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Մեր օրերում իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում Եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և Եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու համար»,- իր խոսքում ընդգծեց Վեհափառը։

***

«Եկեղեցու ինքնավարությունն ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում»,- Մայր Աթոռում միասնական աղոթք հնչեցնելուց հետո նշեց Ամենյան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ եկեղեցին ու հոգևորականներն իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների, ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի, ազգանվեր ու եկեղեցասեր անձանց նկատմամբ։

Քիչ առաջ վերադարձանք անհիմն և հանիրավի մեղադրանքով մեր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների՝ 2 արքեպիսկոպոսի և 4 եպիսկոպոսի դեմ հարուցված գործով դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի ինքնաբացարկի հայտարարման հետևանքով․․․

Մենք լի ենք հավատով և վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքները՝ երաշխավորված, ինչպես մեր պետության Սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքներով։ Այս գիտակցությամբ և պատասխանատվությամբ, առ ազգն ու հայրենին սիրով՝ մենք շարունակելու ենք մեր տերունապատվեր առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարություններին և արգելքներին»,- ընդգծեց Վեհափառը։

info@asekose.am/095519696
Քաղաքական more