▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառուցվում է 24 մանկապարտեզ, որից միայն 5-ը՝ Աջափնյակում». Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Աջափնյակում հայտնել է, որ մայրաքաղաքում կառուցվում է 24 մանկապարտեզ, որից միայն 5-ը՝ Աջափնյակում։

«Հիմնանորոգվում է հարյուրավոր կիլոմետր ճանապարհ, որից 11-ը՝ միայն Աջափնյակում։ Կառուցվում են այգիներ, բակեր, և այսպես շարունակ։ Այս ամենը եղել է ձեր պահանջով»,- նշել է նա։

Ավելի ուշ, Տիգրան Ավինյանը լուսանկարներն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու գրել է․ 

«Աջափնյակում քարոզարշավը ընթացքի մեջ է։ Զրուցում ենք աջափնյակցիների հետ՝ հուզող հարցերի մասին։

Ասե՛ք, կանե՛նք, սիրելի երևանցիներ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more