▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո Փայլանին վռնդել են հայկական եկեղեցուց

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները վռնդել են Լոս Անջելեսի Բըրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդաց եկեղեցուց: Այս մասին գրում է hraparak.am-ը՝ հղում անելով միջդեպի պահին եկեղեցում պատարագին ներկաներից մեկին և վերջինիս տրամադրած տեսանյութին։

Նշվում է, որ Փայլանին ուղեկցում էր Հնչակյան կուսակցությունից Միհրան Խաչատուրիանը, ով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի ջերմ աջակիցներից մեկն է:

Ավելի ուշ աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել պատգամավորի մասնակցությամբ միջադեպից։

Հաղորդվում է, որ այն բանից հետո, երբ Փայլանին դուրս են հրավիրել եկեղեցում, եկեղեցուց անմիջապես դուրս գալուց հետո հրմշտոց է սկսվել։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more