|
Նախօրեին ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի մարզի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծառայող: Նյուզ․am-ի հետ զրույցում Արթուրի համադասարանցին պատմել է, որ Արթուրը տան ավագն էր, ունի իրենից փոքր եղբայր և քույր, հայրը ոստիկան է:
Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Արման Բաբաջանյանն էլ Սիսիանից էր, 32 տարեկան, զինված ուժերում վաղուց էր ծառայում: Սիսիանի աքաղաքպետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Կարապետյանը Նյուզ.am-ին հայտնել է, որ Արման Բաբաջանյանը սպա էր՝ կոչումով մայոր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո զինված ուժերում էր ծառայում: Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը: |
Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Նշավան գյուղից էր
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



