▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ խնդիր է եղել Սամվել Ալեքսանյանի և «Զովքի» սեփականատիրոջ միջև․․․Ծեծկռտուք և կրակոցներ՝ փորձում են ծածկադմփոց անել

Մոտ մեկ ամիս առաջ լուրջ միջադեպ է տեղի ունեցել «Երևան սիթիի» սեփականատեր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի և «Զովք» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արամ Արամյանի ու նրանց հարազատների միջև։

ՄակարյանՆյուզն է գրում ու մանրամասնում․ «Կայքին պատմեցին, որ ամեն ինչ սկսվել է նախ «ջահելներից», որոնք Աբովյան փողոցում գտնվող «Մարտինի ռոյալ» սրճարանում նախ վիճաբանել են, որը վերածվել է ծեծկռտուքի, և, որոշ տեղեկություններով, հնչել են նաև կրակոցներ։ Վիճաբանությանը մասնակցել են Սամվել Ալեքսանյանի քրոջ թոռն ու «Զովքի» Արամի որդին։ Ասացին՝ աղջկա թեմա է եղել։ Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների` «Զովքի» սեփականատիրոջ որդին հավանած է եղել Սամվել Ալեքսանյանի քրոջ թոռնուհուն, սակայն վերջինիս կողմից փոխադարձ չեն եղել զգացմունքները, և աղջիկը խնդրել է չանհանգստացնել իրեն: Այդ մասին իմացել է նրա եղբայրը (Ալեքսանյանի քրոջ մյուս թոռը), որն էլ հրավիրել է Արամ Արամյանի որդուն, որ նրան հորդորի` քրոջից հեռու մնա: Խոսակցությունը հարթ չի ընթացել, Արամյանի որդին հրաժարվել է կատարել Ալեքսանյանի քրոջ թոռան պահանջը, ինչից հետո սկսվել է է վիճաբանություն և ծեծկռտուք: Մեզ հասած տեղեկություններով` Արամ Արամյանի որդին հրազենով անգամ կրակ է բացել հակառակ կողմի ուղղությամբ: Բարեբախտաբար` տուժածներ չկան: Դրանից հետո վեճը տեղափոխվել է արդեն մեծերի դաշտ՝ Սամվել Ալեքսանյանի և Արամ Արամյանի տիրույթ։ Ասացին՝ թեմային անգամ մի քանի քրեական հեղինակություն և օրենքով գող է խառնվել, որ հարցը լուծեն և կողմերին «բարիշացնեն»: Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը, ասում են, մեծ դժվարությամբ է համաձայնել հաշտվել մյուս կողմի հետ, և միայն հեղինակությունների ջանքերի արդյունքում է հաջողվել հաշտեցնել կողմերին:

Նշենք, որ այս ամենը քաղաքում պտտվող խոսակցությունների հիման վրա է, և հնարավոր է` որոշ դետալներ ճշգրիտ ներկայացրած չլինեն (ի վերջո, վեճին և խոսակցություններին ներկա չենք եղել):

Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից չհերքեցին միջադեպի մասին մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի վերջին, մեր նշած «Մարտինի ռոյալ» սրճարանում, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով, այս պահին ձերբակալված անձ չկա։ Զարմանալի է, որ մեր աղբյուրները պնդում են, որ այդ օրը նշված սրճարանում ծեծկռտուքից զատ նաև կրակոցներ են հնչել, անգամ նշում են, թե ով և ինչ տեսակի զենքով է կրակել (ՏՈԶ տիպի հրազենից), իսկ իրավապահ մարմիններից ասում են՝ որևէ կրակոց չի հնչել, վարույթն էլ նախաձեռնվել է ընդամենը խոլիգանության հատկանիշներով։ Իսկ թե ինչու մինչ այս պահը որևէ անձ ձերբակալված չէ կամ որևէ ենթադրյալ խուլիգան հայտնաբերված չէ այս գործով, կարելի է, թերևս, կռահել։ Ի վերջո, այս միջադեպի հետևում կանգնած են Հայաստանի երկու ամենախոշոր սուպերմարկետների սեփականատերերը, հատկապես մի կողմում բոլոր իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանն է, մյուս կողմում ոչ պակաս խոշոր գործարար Արամ Արամյանը, որը Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական, Տեր Մեսրոպ քահան Արամյանի եղբայրն է, և ասացին` նրանք ամեն ինչ արել են, որ ծածկադմփոց արվի գործը, մամուլով և իրավապահ մարմինների հաղորդագրություններով որևէ կերպ այս մասին չբարձչաձայնվի, չլուսաբանվի, որ այդպես գործը մարվի՝ գնա։

Ի դեպ, մենք փետրվարի 22-ին ֆիքսել էր, թե ինչպես է Քննչական կոմիտեն կապարակնքել Հյուսիսային պողոտայի «Զովքը»։ Քննչականից այս մասով ասացին, որ քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են կատարվել «Զովքում», այս պահին խանութը բաց է։ Իսկ թե ինչ հիմքով է այդ քրեական վարույթը նախաձեռնվել, և ինչ են հայտնաբերել քննչական գործողությունների արդյունքում, ՔԿ-ից չասացին»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more