▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ տվեց այս քարոզարշավը մեզ

 Հեղինակ բլոգեր 

Ընտրություններին մեկ շաբաթ է մնացել, սակայն մեզ մոտ ամեն ինչ զարգանում է «տուն-տունիկ»-ի սկզբունքով: Կարծես որևէ տարբերություն չկա քարոզարշավի մեկնարկային օրերի և քարոզարշավի ավարտի միջև: Թեկնածուների մասին նույն կարծիքն ունենք այժմ և մինչ քարոզարշավի մեկնարկը: Նրանք ուղղակի եթերում են հայտնվել, որովհետև մտել են «խաղի» մեջ և շարժվում են «խաղի» կանոններով, որոնք թելադրում են լրագրողները, մամուլի ակումբները, ֆեյսբուքյան օգտատերերը... ու վերջ: Սակայն ի՞նչ տվեց այս քարոզարշավը մեզ. ոչինչ ավելին, քան մի շարք ֆեյքերին աշխատավարձ, ֆեյսբուքահայերին էլ` ցիտելու լիքը տողեր, լրատվական կայքերին էլ` լիքը կլիկներ: Եթե մի քանի կենտրոններ հարցումներ էին անցկացնում ու մի հսկայական թիվ էին հայտնում, որոնք «չկողմնորոշված» ընտրազանգված են, այդպես էլ մնացին նրանք, քանի որ, ունենալով քվեաթերթում 7 (8` մեկը հրաժարվեց պայքարից) թեկնածուի անուն, մենք այնտեղ չտեսանք 7 լուրջ մարդու, նրանից ոմանք ուղղակի ցանկում են, քանի որ ունեն 8 միլոն դրամ: Ես չեմ խոսելու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի մասին, ոչ թե որ նրանք աչքի չընկան այս քարոզարշավում, այլ նրանք մի տեսակ կտրված էին խաղից: Սակայն նրանք էլ բավականին մեմեր ծնեցին, որոնք մինչ այսօր արդիական են: Էպոսագետ. այս մարդն ուղղակի ապշեցրեց ինձ ու չեմ զարմանա նաև, որ ձեզ ևս: Որտեղից որտեղ, նա նստեց իր ձին` Ռենջը, որը մարդկային կյանքից թանկ է, վերցրեց կրակը ու իր պաստառները փակցրեց բոլոր խողովակների վրա ու հայտարարեց, որ վերևն Աստված կա: Այս մարդուն չսիրեցի էն ժամանակից, երբ ֆեյսբուքյան պատիս աջ հատվածում երևում էր` հոխորտալով` ՀՀ 4-րդ նախագահ, տո լավ է... Այսքանով ավարտենք նրա թեման, հատկապես, որ ոչ մի կոնկրետ բան չի ասում, որ կանի, երբ դառնա 4-րդ նախագահ, բացի այն, որ մեր էպոսն է ղեկավարելու երկիրս Հայոց: Անդրիաս Ղուկասյան. մարդ ով հայտարարեց հացադուլ ու մինչև հիմա հացադուլ է անում: Միակ բանը, որով աչքի ընկավ նա: Պարույր Հայրիկյան. մահափորձ ու դրան հաջորդած ժամանակաշրջան: Իրոք, սա բացառիկ դեպք էր, երբ կրակում են նախագահի թեկնածուի վրա, սակայն դրանից հետո տեղի ունեցածը, մեղմ ասած, սիրուն չէր: Բայց փաստն այն է, որ մենք, շնորհիվ Պարույր Հայրիկյանի, փետրվարի 18-ին կունենանք ընտրություններ: Արամ Հարությունյան. ուղղակի առատաձեռն անձնավորություն, ով Հայոց բյուջե մտցրեց 8 միլիոն դրամ ու դուրս եկավ ընտրապայքարից: Արման Մելիքյան՝ հավերժ թեկնածու: Եթե մյուսները էլի մի բան արել են ու ասել, ապա նա աչքի ընկավ նաև սակավախոսությամբ: Հ.Գ. Եթե ոմանք կանխատեսում էին ձանձրույթ, ապա նշեմ, որ դա տեղի չունեցավ, լիքը բան եղավ գրելու ֆեյսբուքյան պատերին:

 

Գրառումը`  Լիբերալ Բլոգից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more