▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՛...

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:

Սա Թումանյանի պարոդիան է Հովհ. Հովհաննիսյանի «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՛» բանաստեղծության:

 

«Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՛...»

Տեսե՞լ ես արդյոք այն բլուրները,
Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
Ուր թալանում են մերոնք ու այլերը,
Ուր հոսում է միշտ արցունք ու արյուն:

Տեսե՞լ ես արդյոք այն այգիները,
Ուր իբրև գոհար խաղողն է հասնում,
Որից դատարկ են նըստում տերերը,
Որ միշտ ցեցերի գըրպանն է լըցնում:

Տեսե՞լ ես ծերուկ ժայռերի միջով
Կատղած անցնելիս գետը փըրփըրած.
Վախե՞լ ես անցնել կոտրած կամուրջով,
Նստե՞լ ես արդյոք ափին մոլորված:

Տեսե՞լ ես գյուղը հովտի մեջ մենակ
Ու շուրջը փըռված հին աղբակույտեր.
Տեսե՞լ ես ո՛նց էն այնտեղ շարունակ
Կըռվում, կեղեքում քյոխվեն ու տերտեր:

Եվ դու տեսե՞լ ես նրա գանձն անգին,
Հարավի դուստրը— խըղճուկ արարած,
Լռության կնիքն իրեն շըրթունքին
Ու ինքը ամբողջ կեղտի մեջ կորած:

Տեսե՞լ ես նորա եպիսկոպոսին
Դեմքին գոհության տափակ կնիքը.
Գիտե՞ս ինչ զարդ է թաղման հանդեսին,
Եվ կամ ի՞նչ արժե մատի մատնիքը:

Եվ դու տեսե՞լ ես նորա գազեթը,
Որ ազատ միտք է վաճառում հային.
Զգո՜ւյշ բարեկամ, չըվիճես հետը,
Թե չէ՝ կըմատնի քեզ պոլիցիային...

«Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՛...»

 

Լիզա Ճաղարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more