▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իջևանում երիտասարդը փորձել է բռնաբարել 82-ամյա ուսուցչուհուն, նրան ծեծի է ենթարկել

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Իջևանում 37-ամյա տղամարդը փորձել է բռնաբարել 82-ամյա ուսուցչուհուն, նրան ծեծի է ենթարկել

Երկու օր առաջ Իջևան քաղաքում տղամարդը գիշերով ջարդել է Բլբուլյան փողոցի միջնամասում գտնվող բնակարանի պատուհանը, ներխուժել բնակարան, ուր միայնակ ապրում է 82-ամյա ռուսերենի ուսուցչուհին։ Ուսուցչուհին ամուսնացած չէ, զավակներ չունի, տարիներ առաջ անցել է կենսաթոշակի։ Տղամարդը փորձել է բռնաբարել տարեց ուսուցչուհուն, սակայն դիմադրության հանդիպելով ՝ ծեծել է նրան, բազում հարվածներ հասցնելով դեմքին և մարմնի տարբեր մասերին։ Իր ստոր նպատակին չհասնելով՝ տղամարդը փախուստի է դիմել։ Իջևան քաղաքից ստացված տեղեկություններով՝ բռնաբարության փորձ կատարածը նախկինում նույն հանցագործության համար դատապարտված 37-ամյա իջևանցի Վազգեն Օհանյանն է։

2011թվականի հոկտեմբերի 30-ին` գիշերը ժամը 03.00-ի սահմաններում, Վազգեն Օհանյանը բաց դռնից մուտք է Իջևան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկը և փորձել բռնաբարել 69-ամյա, թոշակառու Սուսաննա Բեկնազարյանին:

Վերջինս սկսել է բղավել, օգնության կանչել, ինչից հետո Սուսաննայի սենյակ է մտել նրա թոռը` 19-ամյա Գարուշ Խաչատրյանը, որից հետո Վազգեն Օհանյանը դիմել է փախուստի: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ նա այդ հանցագործության համար ազատազրկվել է 2 տարի 8 ամիս ժամկետով:

Ծեծված ուսուցչուհին այժմ բուժում է ստանում Իջևանի բժշկական կենտրոնում։ Իջևան քաղաքում տեղեկություն է տարածվել, թե իբր ծեր, ծեծված ուսուցչուհին մահացել է, սակայն այդ լուրը կեղծ է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more