▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվել է նաև Վարդան Սեդրակյանի աները


ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով կա նաև երրորդ ձերբակալվածը`  նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի աները: Այս մասին գրում է «Առաջին լրատվականը»:

Հիշեցնենք, որ նախորդ 2 ձերբակալվածները ևս առնչություն ունեն Վարդան Սեդրակյանի հետ. նրանք վերջինիս  տան աշխատողներն են եղել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը պահանջել է իրավապահներին համապատասխան հայտարարությամբ հանդես գալ, որից պարզ կդառնա, թե արդյոք ինքը կա՞պ ունի Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հետ, թե ոչ: Սեդրակյանի խոսքով` իր դեմ կոնկրետ ծրագիր է իրականացվում, որի հետևում կանգնած են պետական կամ ոչ պետական կառույցներ և ամեն ինչ արվել է, որպեսզի, ինչպես թեկնածուն է ասում, ամեն ինչ վերջում իր դեմ շուռ գա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more