▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ մարզիկը ՌԴ-ում առևանգել և սպանել է գործարարի կնոջը

Անցած շաբաթ Նովոռոսիյսկում առևանգել են տեղի գործարարներից մեկի կնոջը։ SHOT-ը հայտնել է, որ կինը ուրբաթ առավոտյան գնացել է մարզասրահ մարզվելու, բայց այդպես էլ տուն չի վերադարձել։ 

«Հրապարակ օրաթերթ»-ն է գրում ու մանրամասնում․ «Մինչ պարապմունքները պետք է ավարտվեին, նա դադարել է կապի դուրս գալ։ Ձեռնարկատեր ամուսինն ահազանգել է ու դիմել ոստիկանություն։

Երկու օր անց կնոջը մահացած են գտել գերեզմանատան մոտ գտնվող անտառում։ Իրավապահները նրա մարմնի վրա դանակի բազմաթիվ հարվածներ են արձանագրել։

Առևանգման և դրան հաջորդած սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են նույն օրը։ Պարզվել է, որ գործարարի կնոջը մարզասրահ գնալու ճանապարհին առևանգել են երեք տղամարդ՝ 29-ամյա MMA մարզիկ Կարեն Թորոյանը, նրա հանցակիցներ՝ 30-ամյա Ռիդվան Ալիևը և 33-ամյա Աշոտ Աղայանը։

Միաժամանակ, «Блокнот» -ը սեփական աղբյուրներին հղումով գրել է, որ կնոջ առևանգողները SMS հաղորդագրություններ են ուղարկել գործարարին՝ պահանջելով մեկ միլիոն ԱՄՆ դոլար փրկագին։

Երեք տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության և առևանգման հոդվածներով։ Կասկածյալներից Ռիդվան Ալիևը հարցաքննությունից հետո առեղծվածային հանգամանքներում մահացել է։ Նրա մահվան պատճառը պարզվում է»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more