|
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Եղել է 3 կրակոց, որից 2-ը դիպել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս և վնասել գույքը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Մկրտչյանի և ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանի գլխավորությամբ: |
Գիշերը հակառակորդը կրակոցներ է արձակել «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


