▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով, հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը:

«Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- ասել է Էմին Խաչատրյանը:

Նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրեն Արման Դավթյանին այսօր ձերբակալել են։

***

«Երկու առերեսում է տեղի ունեցել՝ Իրանի քաղաքացի 2 եղբայրների հետ։ Որևէ կերպ մեզ չզարմացրին վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչները։ Նախորդ առերեսման ապօրինությունները շարունակվում են այսօր՝ նոր ուժով ու նոր էնտուզիազմով։ Կրկին ականատես եղանք, թե ինչպես է սահմանափակվում Գագիկ Ծառուկյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը»,- այս մասին այսօր 12 ժամ տեղի ունեցած հարցաքննությունից հետո Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հավելելով, որ սահմանափակվել է պաշտպանների հարցեր տալու իրավունքը։

«Մենք նկատեցինք, որ իրանցի եղբայրները ճամպրուկներով էին եկել, ըստ երևույթին՝ պետք է մեկնեին ՀՀ-ից, և դրանով պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմինը ջանք չէր խնայում, որպեսզի առերեսումները հապշտապ ավարտեին»,- հավելեց փաստաբանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more