Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
***
|
«Վայոց ձորի մարզում ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- այս մասին իր թելեգրամյան էջում հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ |


