|
Դեկտեմբերի 29-ին Երևանում կողոպտել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» հյուրանոցային համալիրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկի Շամշյանը, այդ օրը ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից, Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Արմենակ Ղ․-ից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 01։30-ից միչև 06։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատուհանը, մտել ներս և այնտեղից տարել չհրկիզվող պահարանը։ Արմենակ Ղ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է մի քանի մլն դրամ։ |
Երևանում կողոպտել են գեներալ-մայորին պատկանող հյուրանոցային համալիրը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


