▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանի ՔՊ-ական իշխանություններն իրենք իրենց պարգևատրել են նախատեսվածից 3,5 անգամ ավելի»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նայելով 2025թ-ի Երևան քաղաքի բյուջեի կատարման հաշվետվությունը` տեսնում ենք, որ ծախսային մասի կառավարման մարմնի պահպանում հոդվածով, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմի համար պարգևատրման համար ծախսվել է 2,487,206,600 դրամ։
Նայելով 2024թ-ի դեկտեմբերի 24-ին ավագանու կողմից ընդունված-հաստատված Երևան քաղաքի 2025թ.-ի բյուջեի ծախսային մասի կառավարման մարմնի պահպանում հոդվածը` տեսնում ենք, որ պարգևատրման ֆոնդը նախատեսված է եղել 714,124,500 դրամ։
Ստացվում է, որ Երևանի ՔՊ-ական իշխանություններն իրենք իրենց պարգևատրել են նախատեսվածից 3,5 անգամ ավելի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more