▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ պահել ծոմը, ինչպե՞ս դուրս գալ պահքից և ծոմից

1.Երբ պահել ծոմը, եթե ուզում ենք զատկական Ս. Հաղորդություն ստանալ:


3 օր շարունակ մատուցվում է Ս. Պատարագ.
1. Ճրագալույցի Ս. Պատարագ (մարտի 30)
2. Ս. Հարության՝ Զատկական պատարագ (մարտի 31)
3. Մեռելոցի Ս. Պատարագ (ապրիլի 1)
Եթե մարդը առողջ է, ապա կարելի է ուրբաթ երեկոյից պահել ծոմ և շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի Ս. Պատարագին մասնակցելով՝ ստանալ Ս. Հաղորդություն և այուհետև վայելել զատկական ուտեստը: Եթե երկարատև ծոմապահությունը պահել բարդ է, ապա կարող եք ծոմ պահել շաբաթ երեկոյից և հաղորդվել կիրակի՝ զատկական Ս. Պատարագին:
Եթե ծոմապահություն պահել հնարավոր չէ առողջական խնդիրների պատճառով, ապա կարող եք Ս. Հաղորդություն ստանալ երեք օրերին էլ: 
Օրհնությամբ՝ Տեր Շահե քահանա Հայրապետյան:

 

2. Ինչպե՞ս դուրս գալ պահքից և ծոմից:

Առողջությանը չվնասելու համար պահքից և ծոմից դուրս պետք է գալ նուրբ՝ թեթև կերակուրներով՝ խաշիլներ՝ կանաչեղեն, ձուկ, զատկական փլավ, կաթնամթերք և այլն: Թեև հավկիթը համարվում է ծանր կերակուր, սակայն զատկական հավկիթը՝ իր վրա կրելով հոգևոր աստվածային շնորհ, դուրս է այդ խնդրից:
Հիշենք, որ զատկական օրերին սկսվում է տնօրհնեքի շրջանը:
Օրհնությամբ՝ Տեր Շահե քահանա Հայրապետյան:

Աղբյուրը`Qahana.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more