▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ ինչ-որ խուլիգաններ կառավարության և ԱԺ շենք էին մտնում, ես զբաղված էի այդ ամենը կանխելով». Տիգրան Ավինյան

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը մեկնաբանել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի այն դիտարկումը, թե 2020թ. պատերազմից հետո ինքը չի փախել.

«Փախել է, հստակ։ Պատերազմից հետո, երբ կառավարության, ԱԺ շենք էին մտնում ինչ-որ խուլիգաններ, ես զբաղված էի այդ ամենը կանխելով, որ հակաժողովրդավարական ուժերը, խուլիգաններն այս երկրին տեր չդառնան, և 2018թ․ հեղափոխության, մեր ձեռք բերած ժողովրդավարական ու ազատ ընտրություններ ունենալու իրավունքները՝ (սեպտեմբերի 17-ին էլ դա ունենալու ենք) չկարողանան մեզանից խլել։

Իսկ ով վախեցավ, սիրտը չգիտես ուր փախավ, ինքը գիտի՝ ոնց ա փախել։ Երբ ժամանակը գա, դրա մասին էլ կխոսենք»,- ասել է նա։

Շենգավիթում Տիգրան Ավինյանի այսօրվա հանդիպման մասին՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more