|
«Այսօրվա նիկոլիստական վարչակարգը անում է այն, ինչ չպետք է անել»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ թվելով գործողություններ, որոնք չպետք է արվեին ՌԴ-ի հետ հարաբերություններում. «Չպետք է ուկրաինա-ռուսական պատերազմի ժամանակ պատվիրակություն ուղարկել Բուչա, չպետք է ԱԺ նախագահին հրահանգել հանդիպել Ռադայի ղեկավարի հետ: Չպետք է Հռոմի ստատուտ վավերացնել և ՔՊ պատգամավորների բերանով հայտարարել, որ Պուտինը եթե գա, մենք իրեն կձերբակալենք: Արա՛, դուք սկի Ալիևի ախրանիկի հորեղբոր աղջկա թաշկինակին չեք կարա ձերբակալեք, Պուտինին ո՞նց կձերբակալեք»: Շարմազանովի խոսքով՝ այդ ամենը հանգեցրեց նրան, որ ՀՀ-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները գրեթե զրոյական վիճակում են, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցության այլընտրանքը թուրքական աշխարհի մաս դառնալն է, ինչը այսօր անում է նիկոլիստական ռեժիմը: *** |
|
«Ես կարծում էի, թե մեր հարաբերությունները Աղվան Վարդանյանի հետ այնպիսի մակարդակում են, որ ինքը երեկվա հնչեցրած հարցերը կարող էր հնչեցնել աղ ու հացի սեղանի շուրջ, սուրճի սեղանի շուրջ»,- ասուլիսի ժամանակ նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Երբ որ ինքը թուղթ ու գրիչը ձեռքին հրապարակային բարոյախրատական խորհուրդներ է տալիս «Հանրապետական»-ին, դա անձնական հավատարմությա՞ն դրսևորում էր, սկզբունքայնությա՞ն դրսևորում էր, թե՞ այլ կախվածության դրսևորում էր: Ինձ մոտ այնպիսի համոզմունք է, որ երկրորդ նախագահի գրասենյակում որոշվել է դիստանցավորվել ընդդիմադիր «Հանրապետական»-ից: Լավ եք արել, բայց ինչո՞ւ եք դուք ձեր որոշումը ներակայացնում Հանրապետականի կողմից Նիկոլ բերելու հիմարագույն թեզով»,- ընդգծել է Շարմազանովը՝ հավելելով, որ այս բոլոլան «Հանրապետական»-ը չի սկսել, պետք չի «ձեր կերած բողկերը գցեք մեր գրպանը»: |
«Դուք սկի Ալիևի ախրանիկի հորեղբոր աղջկա թաշկինակին չեք կարա ձերբակալեք, Պուտինին ո՞նց կձերբակալեք». Շարմազանով
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


