Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրում է, որ փետրվարի 21-ին․ ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Շիրակի փողոցից ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 42-ամյա Տիգրան Գ․-ին։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, 0.76գ և 2.94գ մաքուր քաշերով դեղնականաչավուն «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Տիգրան Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրանյութ, պատկանում է իրեն և իր անձնական օգտագործման համար է:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Տիգրան Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություննեորով Տիգրան Գ․-ն աշխատում է «Դերժավա» ընկերությունում, որպես վաճառքի մենեջեր։
«Դերժավա» ընկերության վաճառքի մենեջերի մոտ հայտնաբերվել են թմրանյութեր
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


