▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէ, եղբայրներ, ապրիլի 9-ից էն կողմ ժամկետն անցնում է

Լավ, ժողովուրդ ես բան չեմ հասկանում: Զլոյ եմ: Կարդում եմ լուրերը: Ազատության Հրապարակում հավաքվածները եւ նրանց հարող մարդիկ, խոսում են, թե ապրիլի 9-ից հետո ի՞նչ են անելու, ինչ են որոշելու, ընտրություններին մասնակցելու են-չեն մասնակցելու, եւ այլն: Իմ շատ սիրելի ու հարգելի ընկերներ ու չընկերներս, ինձ հարգողներ ու չհարգողներ, թշնամու ջրաղածին ջուր լցնող ընլնեմ, չեմ հասկանում, ի՞նչ ապրիլի 9-ից հետո: Ասվել էր՝ ապրիլի 9-ին երդմնակալությունը տեղի կունենա չասեմ ինչի գնով, որովհետեւ իրոք չեմ ուզում դա կրկնեմ: Բայց դրանից անդիօն հետոն ո՞րն ա: Հետոն լինո՞ւմ ա: Ես հասկանում եմ, շատ նորմալ ու բնական է, որ դուք իրոք ապրիլի 9-ից հետո ինչ որ քայլեր եք անելու, որովհետեւ պարզ է, որ ապրիլի 9-ին էդ դժբախտությունը չի լինելու ու Աստված ոչ արասցե լինի, եւ ընդհանրապես կարծես նույնիկ նորահայտ "խրոնիկ" "ընդդիմադիրներ" է պարզ, որ այդ օրն իրա համար անցնելու է գնա: Բայց տենց առանց բացատրելու, էլի անցնելու ենք գնա՞նք կակ նի վ չյոմ նի բիվալո: Յանի, դե չեղավ-չեղավ, իսկ ով հիշեցնի, ինչ էր ասվել, նա չուզող է: Չէ, եղբայրներ, ապրիլի 9-ից էն կողմ ժամկետն անցնում է: Մուսա Միքայելյան լինեմ, կռիվ եմ տալու:

 

Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more