Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել «Ձմեռ պապին և բոլոր բարի մարդկանց».
«Երազում եմ, որ 2024 թվականին կատարվեն իմ 5 խնդրանքները.
1. Բացահայտվեն ու դատապարտվեն այսքան զտումներից, հորդորներից ու նախազգուշացումներից հետո դատական համակարգում ծվարած վերջին եզակի կոռուպցիոներները: Բացահայտվեն նաև բոլոր այն կառույցներն ու անհատները, ում մեղքով ձգձգվեցին կամ տապալվեցին հայտնի քրեական գործերը: Այս ամենը բացահայտվի, որպեսզի այլոց պատճառով կամ 4-5 դատավորի մեղքով այլևս չվարկաբեկվի ու հեղինակազրկվի ողջ դատական համակարգը:
2. Ամենավատ վիճակում է մնում վարչական արդարադատության ծանրաբեռնվածությունը: Նախորդ տարի լուծեցինք քաղաքացիական, քրեական և հակակոռուպցիոն դատարանների խնդիրների մեծ մասը, ու մարդիկ այստեղ կսկսեն ողջամիտ ժամկետներում արդարություն գտնել արդեն 2024-ի գարնանը: Սակայն դեռ անմխիթար վիճակում է վարչական դատարաններում գործերի ձգձգման վիճակը: Բեռնաթափող օրենսդրական նախագիծը պատրաստ է, հուսով եմ՝ հաջորդ տարի այս ծանր խնդիրը լուծող բոլոր մեր առաջարկները կյանքի կկոչվեն:
3. Անմխիթար վիճակում են Գավառի, Մարտունու, Սիսիանի դատարանները, շատ տխուր պայմաններում են մեր Աբովյանի, Հրազդանի, Արթիկի ու Դիլիջանի նստավայրերը: Նման դատարանի շենք մտնող քաղաքացին դժվար թե շատ հարգի դատական համակարգն ու դրա ընդունած ակտերը: Հաջորդ տարի պետք է այնպես անենք, որ չունենանք դատարանի ոչ մի ամոթալի շենք:
4. Դատական ծառայողները (օգնական, քարտուղար, կարգադրիչ և այլ) այսօր ստանում են 100-200 հազար դրամ աշխատավարձ և կատարում են տաժանակիր ու բոլորիդ ճակատագրերի համար չափազանց կարևոր աշխատանք: Շատ եմ խնդրում, շատ` թո՛ղ բարձրանան նրանց աշխատավարձերը:
5. Մեզ պետք է դատավորների գնահատման նոր համակարգ, որպեսզի անկախ նրանից, թե ով կլինի Բարձրագույն դատական խորհրդում` դատավորները մոտիվացված լինեն բարձր որակի աշխատանք կատարել: Այսինքն` որպեսզի դատավորների առաջխաղացումը, տեղափոխումը, պարգևատրումը լինի արդար, որ իրենք էլ արդար լինեն ձեր հանդեպ: Գնահատման նոր համակարգը մշակված է, մնում է եկող գարնանը փորձարկենք, ու հետո արդեն այն հաստատվի օրենքով:
Շնորհավոր բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը»:
«Բաց նամակ Ձմեռ պապին և բոլոր բարի մարդկանց». Կարեն Անդրեասյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


