|
«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, այսօրվա նիստից առաջ հանրային միջոցառում է հրավիրել՝ երևանցիների ուշադրությունը սևեռելու օրակարգին, որտեղ բազմաթիվ հարցեր են՝ այդ թվում բյուջեի հաստատում, տեղական տուրքերի, հարկերի, վճարների ավելացում»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց հայտարարեց խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: «Այս պահին իրականացնում ենք խորհրդանշական ակցիա՝ մուտքի մոտ տեղադրում ենք կարմիր գիծ»,- ասաց նա: Ավագանու անդամի խոսքով՝ որպեսզի օրինագիծը չընդունվի, պետք է տեղի ունենա բոյկոտ, ավագանու նիստը տապալվի: «Ոստիկանական մեծաքանակ ուժեր էին բերվել Երևանի քաղաքապետարանի դիմաց»,- այս մասին տեսանյութ է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը: |
|
Թարմացված․ «Մայր Հայաստան»-ը բողոքի ակցիա էր իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց: «Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ + «Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել բիզնեսի տարբեր տեսակների վրա ևս: |
Ակցիայի մասնակիցները «կարմիր գիծ» քաշեցին քաղաքապետարանի դիմաց
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


