▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական դիվերսիոն խումբը մտել է Սոթքի հանքավայր․ ՊՆ-ն չի արձագանքում

Մինչ ՔՊ-ականները թմբկահարում են Ադրբեջանի հետ մոտալուտ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարել։

«Հրապարակ օրաթերթ»-ն է գրում ու հավելում․ «Կայքի տեղեկություններով, ադրբեջանական ԶՈւ-ն, 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ի սահմաններում կրակ է բացել Սոթքի հայկական դիրեքերի ուղղությամբ, որը ավարտվել է արդեն 2024 թվականի հունվարի 1-ին, բարեբախտաբար տուժածներ չկան։

Մեզ փոխանցեցին նաև, որ շուրջ երկու ամիս առաջ նույնիսկ դիվերսիոն ներթափանցում է եղել։

Ադրբեջանական դիվերսիոն խումբը մտել է Սոթքի հանքավայրի զուգարան, այնտեղ թողել ադրբեջանական ծխախոտ և պատերին հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններ գրել։

Դեպքերի հետ կապված փորձեցինք կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, սակայն արդեն 3 օր է ինչ մեր զանգերը մնում են անպատասխան»;

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more