▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զզվանք չեք զգո՞ւմ, երբ գլուխներդ խոթում եք ուրիշի անկողին

Զզվանք չեք զգո՞ւմ, երբ գլուխներդ խոթում եք ուրիշի անկողին, ներքնազգեստի ու մարմնի արանքը, ուրիշի զուգարան, լողարան...

Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի վերաբերյալ հրապարակման այս շղթան, որը համոզված եմ պատվերով է և շատ հնարավոր է լավ մոնտաժված, հաճույք է պատճառում ձեզ?...Դե հիմա զարմանալիորեն շատ է տարածված անձնական գրագրությունները հանրության սեփականությունը դարձնելը, որից կրկին զզվում եմ ու չեմ հարգում նման մարդկանց, չեմ էլ կարդում նման հրապարակումներն ընդհանրապես…

Դուք փորձեք ինքներդ գլուխներդ խոթեք ձեր համապատասխան գրագրությունների ու տեսարանների մեջ՝ կողքից նայեք…Զզվեցիք չէ՞...Դե ուրեմն ձայններդ կտրեք ու սսկվեք…
Թող առաջինը քար նետի նա ով անմեղ է, անթերի, անսխալական…
Աու՜՜՜՜…

Չկա՞ ձայն հանող ու քար նետող...Չկա, որովհետև նաև անմեղ, անսխալական, անթերի մարդ չկա…Քրիստոսն էր՝ նրան էլ հիմար, տականք, զզվելի ամբոխը, ձեր նմանները խաչեցին…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին