Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն, այսօր՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանակավակայանի շենքի խնդրին, ասել է, որ Կառավարության որոշման համաձայն` հավանություն է տրվել կառավարչի կողմից ներկայացրած նախագծին, և «Զվարթնոց» օդանավակայանի շենքը կքանդվի:
Ի դեպ, վարչապետն առաջարկել է, որ ստեղծվի «Զվարթնոցի» մակետը և ըստ Արտյոմ Մովսեսյանի իրենք փորձելու են «ինչ-որ կառույցում հավաքել դրա մակետները»:
Նշենք, որ այս տարվա ընթացքում կքանդվեն նաև «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում գտնվող բնակելի շենքերն և նույն տարածքում գտնվող նախկին հանրակացարանները, ինչն, ըստ Արտյոմ Մովսեսյանի, նույնպես պայմանավորված է օդանավակայանի աշխատանքների հետագա զարգացման հետ:
Շենքերի բնակիչներն ապահովվելու են բնակարաններով: