▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զվարճալի միջադեպ «Ծագումով հայեր» համերգի ժամանակ. Օռնելլա Մուտիի ելույթը եւ Դոն Պիպոյի որդու արկածները.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին Մարզահամերգայինում համերգի ժամանակ զվարճալի միջադեպ է գրանցվել։ Երբ «Ծագումով հայեր» հաղորդման հավաքի ժամանակ իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին բարձրացել է բեմ ու իտալերեն խոսել, նրա խոսքը թարգմանել է համերգի հովանավոր Դոն Պիպոյի որդին՝  թարգմանելով ոչ թե հայերեն, այլ՝ ռուսերեն։

Դահլիճից բացականչել են՝ հայերեն, հայերեն։ Եվ դահլիճին «խաղաղեցնելու» համար հանդիսատեսի միջից մի երիտասարդ, կոստյումը հագնելով, վազել է բեմ ու սկսել մի կերպ թարգմանել Մուտիի խոսքը՝ իտալերենից հայերեն։

Ապա խոսել է Պիպոյի որդին՝ ռուսերեն հայտարարելով, թե կխոսի անգլերեն, եւ բեմ բարձրացած երիտասարդն ստիպված է եղել դա էլ թարգմանել հայերեն՝  «կոտրատված հայերենով»։

Ի դեպ, դահլիճում նստած է եղել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին