▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զրույցի միակ վառ կտորը Պոզների կարմիր գուլպաներն էին

Նախագահների հետ հարցազրույցը լրագրողի համար «դելիկատես» է։ Բայց դրա իմաստը պիտի լինի պաշտոնականից խիստ տարբերվող տեղեկատվության կորզումը կամ քարը ճաքի՝ էդ պաշտոնականը նոր կոորդինատներով մեկնաբանելու ինտրիգը։Այդ առումով Պոզներ–Սարգսյան զրույցը կոնկրետ ինձ ոչինչ չասաց։ Այն ուղղված էր բացառապես օտար լսարանի պլեբսին, որովհետև գոնե քաղաքականապես հասուն շերտը հրաշալի տիրապետում է հնչած դիրքորոշումներին։Զրույցի միակ վառ կտորը Պոզների կարմիր գուլպաներն էին։))Իմ այս դիտարկումը չդիտել Եվա Ռիվասի աբիժնիկության խորապատկերում։)) Ես էլ եմ տեղ–տեղ հիանում Պոզներով, ասենք Ազնավուրի հետ զրույցն իսկապես փառահեղ էր......բախտի տերը թաղեմ։ ))))

 

Վարդ Սիմոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին