Այս շաբաթ հագեցած է համաշխարհային բնապահպանական օրացույցը․ նշվում է անտառների միջազգային օրը, ջրի համաշխարհային օրը և շաբաթն ամփոփելու է «Երկրի ժամը»։ Վերահաստատելով բնապահպանական պատասխանատվության ԶՊՄԿ հանձնառությունը, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին մասնավորապես ասել է․
«ԶՊՄԿ-ն հրապարակայնորեն պարտավորվել է տրանսֆորմացվել ժամանակակից հանքարդյունաբերական ընկերության, որն աշխատում է ոլորտի առաջատար չափանիշներին համապատասխան: Այս շաբաթ, երբ աշխարհը նշում է բնապահպանական մի քանի կարևոր իրադարձություններ, մենք ցանկանում ենք վերահաստատել մեր այս հանձնառությունը: Հանքարդյունաբերությունը կարևոր դեր է խաղում էներգետիկ անցման և կանաչ տնտեսության համար նյութեր ապահովելու գործում: Որպես արդյունաբերական ճյուղ՝ մեր պարտականությունն է ապահովել տնտեսական վերափոխումը՝ բնապահպանական պատասխանատվության ամբողջական ինտեգրմամբ: Ոլորտի առաջատար ընկերություններն արդեն ապացուցում են, որ սա դժվար, բայց հնարավոր և այլընտրանք չունեցող ճանապարհ է, և ես հպարտ եմ, որ կարճ ժամանակահատվածում մեր ընկերությունն արդեն զգալի առաջընթաց է գրանցել այս ուղղությամբ»։
ԶՊՄԿ-ն ներկայացնում է անցյալ տարվա ընթացքում կատարված, ընթացիկ և ծրագրվող բնապահպանական միջոցառումները։
Անտառվերականգնում․ ընդհանուր առմամբ՝ 2023թ․ դեկտեմբերի ընթացքում տնկվել և կուլտիվացման է ենթարկվել է 12.588 ծառ, 1350 թուփ, 4230 ծաղիկ, 140 կգ գազոնի սերմ։ Այս տարի մեկնարկել է անտառվերականգնման աննախադեպ գործընթացը, որն իրենից ներկայացնում է ընդհանուր առմամբ 20 հա անտառտնկում՝ շուրջ 17 հա անտառային հողերում և 3 հա համայնքային նշանակության տարածքներում։ Միայն Արծվանիկի պոչամբարում հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է 20 հեկտար ռեկուլտիվացիա՝ օգտագործվել է ավելի քան 10.700 ծառ։
Նոր գեոսեյսմիկ համակարգի տեղադրում․ համակարգի տեղադրումը թույլ է տալիս ցանկացած տեկտոնական կամ վիբրացիոն շարժման դեպքում հասկանալ պոչամբարի զգայնությունը և դրա թույլատրելի շեղումների ցուցանիշները։ Այս սարքավորումների շնորհիվ որևէ շարժման դեպքում ավտոմատ արձագանքման համակարգը գրանցելու է տվյալները, համեմատելու է թույլատրելի և ոչ թույլատրելի շեղումների ցուցանիշները և անմիջապես հաղորդելու է։ Նախատեսվում է, որ առաջիկա 7-8 ամիսների ընթացքում համակարգը պատրաստ կլինի շահագործման։
Փոշու կառավարում․ նոր ջրային թնդանոթների համակարգը տեղում նստեցնում է փոշին անմիջապես հորատման աշխատանքների ընթացքում։ Բացահանքում արդեն տեղադրված է 4 թնդանոթ։ Առաջիկայում կներկրվեն ջրի շիթային թնդանոթներ, ինչպես ստատիկ, այնպես էլ՝ շարժական համակարգերով։ Ջրի շիթային թնդանոթներ
կիրառվում են աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ծրագրերում և զգալիորեն նվազեցնում են փոշու հոսքը հանքավայրից դուրս ։
Ջրի պահպանություն․ ծրագրվում է Քաջարանի համայնքապետարանի հետ համատեղ կեղտաջրերի մաքրման կայանի տեղադրման իրականացումը։ Հայտարարված տենդերի շրջանակներում արդեն ստացվել են գնառաջարկներ հավանական կապալառուներից։ Մաքրման կայանը պետք է իրականացնի 50 լիտր վայրկյանում շրջապտույտով կոյուղաջրերի մաքրում։ Կայանի շահագործման ժամկետը պարզ կլինի նախագծման և բյուջետավորման փուլերի ավարտից հետո։
Ընկերությունը դիտարկում է նաև Արծվանիկի պոչամբարի ջրերի շրջանառու համակարգի և այլընտրանքային լուծումների ներդրման հնարավորությունը