▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ի 168 աշխատակից մասնակցել է կարևոր դասընթացի

Ինտերակտիվ ձևաչափով` երկխոսություններ և քննարկումներ, ԶՊՄԿ-ում, ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել են «Անհատական և մասնագիտական զարգացում, թիմային աշխատանք» թեմայով դասընթացներ`միջին օղակի ղեկավար կազմի համար:

Հավելենք, որ օրերս էլ ԶՊՄԿ-ում կայացել է ՀՀ-ում պղնձի արդյունահանման արդի վիճակի և մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրների վերաբերյալ երկօրյա աշխատաժողովը, որի արդյունքներով ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ:

Մասնակիցների թվում էին ԵՊՀ-ի, Հայաստանի Պոլիտեխնիկական ինստիտուտի և Գիտությունների ակադեմիայի մասնագիտական ինստիտուտների պրոֆեսորներ և ոլորտի գիտնականներ։

Մասնագիտական քննարկումների հետ մեկտեղ ոլորտի գիտնականներն իրենց հարցազրույցներում խոսել են Հայաստանում հանքարդյունաբերության մասին տասնամյակներ շարունակ տարածվող թյուր տեղեկատվության վնասների, ինչպես նաև անդրադարձել տարիներ շարունակ իրենց որպես «բնապահպան» դիրքավորող անձանց, ովքեր ոլորտի մասին մասնագիտական պատկերացում չունեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին