▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զուրաբյանը ԵԽԽՎ-ում մարտի 1-ի վերաբերյալ հարց է ուղղել նախագահողին. ilur.am

ilur.am-ը գրում է, որ Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը հարց է ուղղել Ավստրիայի ԱԳ նախարար Վերներ Ֆայմանին:

«Հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող տագնապալի  իրադարձությունները, շատ կարեւոր է, որ Եվրոպայի Խորհուրդը լրջորեն կենտրոնացնի իր ջանքերը` ցուցարարների դեմ մահաբեր ուժ կիրառելու կանխարգելման ուղղությամբ: Չնայած 2008 թվականի մարտի մեկի դեպքերը հավուր պատշաճի քննելու կոչերով ԵԽԽՎ 4 բանաձեւերին, երբ Հայաստանի իշխանությունները մահաբեր ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, ինչը բերեց 10 մարդու մահվան, որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Արդյո՞ք նախարարների կոմիտեն ջանքեր է գործադրելու` կոչ անելու համար Հայաստանի իշխանություններին բացահայտել եւ պատժել ոճրագործություններ կատարած մեղավոր անձանց»,- հարցրել է Զուրաբյանը:  

Նախարարը, սակայն, ըստ էության որեւէ պատասխան չի տվել` թեմայի շուրջ: Նա, այն բանից հետո, երբ նրան թուղթ են տվել Հայաստանի վերաբերյալ,  թեմայի հետ կապ չունեցող պատասխան է տվել` խոսելով 2013 թվականի ընթացքում Հայաստանի հետ գործընկերության ծրագրի մասին, եւ խոսել է 9 մլն ֆինանսավորման մասին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին