«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում նախատեսված փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է վերանայել զորակոչի ժամկետները, համաձայն որի` այլընտրանքային զինծառայություն անցնելու համար երիտասարդը կկարողանա դիմել ոչ թե փետրվարին, այլ մայիսին, իսկ հոկտեմբերի փոխարեն՝ դեկտեմբերին:
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը հայտարարեց, որ այս առաջարկը պայմանավորված է բուհական ընդունելության քննություններով, որոնց ժամկետները չեն համընկնում զորակոչի հետ: