Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գ.Շ. պետ Ասրյան: Արի հըլը ստեղ, այ տղա:
Ուրեմն երբ մեր էրեխեքին զորակոչում եք բանակ, ասում եք էկեք ձեր տարածքային զինկոմ, էնտեղից իրենց ձեր ավտոբուսներով տեղափոխում եք նախ «սբոռնի պունկտ», հետո էլ տեղակայման վայր: Դա որովհետև ձեզ է պետք:
Իսկ երբ էդ էրեխեքը 2 տարի ձեր ձեռքի տակ ծառայելուց հետո պիտի զորացրվեն, ասում եք ոնց ուզում եք գնացեք հասեք ձեր տները: Իրենք էլ եսիմ ում հետ նստում են տաքսի, որ գինը հարմար լինի, գնում կամ մեռնում են, կամ ինվալիդ դառնում:
Հարց: Ինչի՞, այ տղա: Տանելուց միգալկեքով պարեկի ավտոյով ու ձեր ավտոբուսներով եք տանում, իսկ գալուց բրախու՞մ եք: Էլ պետք չե՞ն էս երկրին:
Նայի: Մշակում եք 2 տարբերակ: Կամ էլի ձեր ավտոբուսով բերում եք էդ տղեքին իջեցնում եք «սբոռնի պունկտ» ու այնտեղից նոր ամեն մեկը իր ուղղությամբ ձեր ավտոբուսն է նստում ու իր տարածքային զինկոմ գնում, կամ ծնողը գալիս է զորամաս ու իր ստորագրությամբ որդուն վերցնում գնում է: Դժվար չի, գիտե՞ս, մտածելը:
Ոնց եմ ես ձեզնից սաղիցդ զզվում, այ ոչ մի բաներ»:
|