▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին»․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոցապ նախարար Արսեն Թորոսյանը Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացման, քանդման առթիվ ասել է, որ Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում։ Ինչ-որ բան չի անում, մշակութային հանցագործություն , բարբարոսություն է անում։ Դրա համա՞ր են նախագահ Վահագն Խաչատուրյանը և մյուսները շնորհակալություն հայտնում Իլհամ Ալիևին։ Մինչև 2020թվականը «Արցախը Հայաստան է և վերջ» էինք գոռում, Աղդամը համարում ձեր հայրենիքը, 2020թվականին կոչ անում գնալ կռվել, զոհվել Արցախի համար, որպեսզի 2026թվականին արդարացնեք Ստեփանակերտում մայր եկեղեցու քանդումը։ Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին»։

***

ՔՊ-ական Արսեն Թորոսյանն իմաստ չի տեսնում, որ Հայաստանն աղմուկ բարձրացնի, երբ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի եկեղեցին։

«Ասենք արեցինք և ի՞նչ, դա ի՞նչ է տալու Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա։

Ըստ նրա՝ եթե Հայաստանն այս մասով ինչ-որ գործողություններ անի՝ կվերակենդանացնի Ղարաբաղյան շարժումը։

«Իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»,- ասել է ՔՊ-ականը։

Թորոսյանն ասել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է բարձրացնել այդ հարցը, բայց Հայաստանը՝ ոչ։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին