▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինյալ խմբի դատավարության ամենազավեշտական ծեսը դատավորին ինքնաբացարկ հայտնելն է.«Առավոտ»

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Իրավաբանությունը բարդ գիտություն է՝  այնքան բարդ, որ մարդկանց համար, որոնք կողքից դիտում են և առավել ևս լուսաբանում են  դատական պրոցեսները,  դրանք կորցնում են իրենց բուն բովանդակությունը և դառնում են անիմաստ ծեսեր:  ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի և Սեֆիլյանի դատավարությունների  շրջապտույտը դրա վառ  օրինակներից մեկն է:  Խմբի անդամները չեն հարգում Հայաստանի դատարանը և դա բնական է՝  ոստիկանության գնդի վրա զինված  հարձակում  գործողը կարող է նման  վերաբերմունք ունենալ  պետության նկատմամբ:  Իրենց իրավունքն  է:  Դատավորն էլ իրավունք ունի դատարանը չհարգելու համար  ամբաստանյալների հեռացնելու  նիստերի դահլիճից:

 

Բայց ամենազավեշտական ծեսն,  իմ կարծիքով,  դատավորին ինքնաբացարկ հայտնելու պրակտիկան է:  Ես դարձյալ չգիտեմ իրավաբանական նրբությունները,  բայց «կողքից» դա ներկայանում է հետևյալ կերպ:  Նախ պարզ է, որ Հայաստանում ցանկացած դատավարության ժամանակ  ցանկացած փաստաբան կարող է  ինքնաբացարկ հայտնել ցանկացած դատավորի:  Օրինակ` այն հիմքով, որ դատավորը կաշկանդված է:  Որովհետև մեր երկրում անկաշկանդ դատավորներ չկան: (Ի դեպ, դա չի նշանակում, որ  նրանց մեջ չկան լավ  մասնագետներ, պարզապես համակարգն է այդպիսին): Եվ ահա փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին:  Վերջինս ընդմիջում է հայտարարում և հեռանում խորհրդակցական սենյակ:  Ո՞ւմ հետ է նա այնտեղ խորհրդակցում,  ինքն իր հե՞տ, ինքն իր մասի՞ն: Հնարավո՞ր է, որ նա հետո գա նիստերի դահլիճ  և ասի՝  «ես երկու ժամ խորհրդակցեցի ինքս ինձ հետ, երկար խորհեցի իմ վարքի մասին,  մտածեցի-մտածեցի և եկա այն  եզրակացության,  որ դուք, հարգելի փաստաբաններ,  ճիշտ եք, ես վատ դատավոր եմ և չեմ կարող վարել այս դատավարությունը»: Եղե՞լ է արդյոք  Հայաստանում գոնե  մեկ նման դեպք:  Եթե կա այդպիսի դատավոր,  ապա նրա տեղը հաստատ  դատարանում չէ:  Նա պետք է վանական  դառնա ինչ-որ  մի  հեռավոր մենաստանում»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին