▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորի կենացը խմելուց հետո՝ հարբած նստել մի տանկի գնի մեքենայի ղեկին ու․․․

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

 

Երգիչ Արաբո Իսպիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ բզկտեց դարեր ի վեր մեր թիվ մեկ թշնամին` ԱՆՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆԸ...

Գիտեմ՝ մի օր գլուխներս վեր` հաղթանակած անցնելու ենք նորից այս ճանապարհներով, բայց մինչև այդ կռիվ ունենք տալու ու հաղթելու մեր անտարբերությանը... իսկ... իսկ մինչև այդ պետք է գիշեր-ցերեկ կրթվել, պետք է նոր, ուժեղ, խելացի հայ սերունդ դաստիարակել... պետք է սեփական սխալն ընդունելու տղամարդկություն ունենալ, այլ ոչ թե բազմոցին նստած քննադատել բոլորին... ու պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրիս պատասխանատվությունից է կախված մեր վաղվա օրը... ու միգուցե հենց քո գեթ մեկ վայրկյան անտարբեր լինելու, անմիտ սխալ անելու հետևանքով Հայրենիքը կընկնի մեծ աղետի մեջ... և, ի վերջո, սկսենք հասկանալ, որ Հայրենիք է նաև մեր բակը, որ 9-րդ հարկից պետք չէ չկերածներն ու չպետքական իրերն անտարբեր նետել բակ, որ բակ մաքրող տարեց հայ կինն էլ ստիպված լինի ձեր լափերը նետել ճիշտ տեղը` աղբարկղը... ու դադարենք հայրենիքի այն հատվածները, որոնք սեփական տարածքից մի փոքր ձախ ու աջ են, համարել աղբարկղ, այլ ոչ թե սրբազան հող... իսկ զինվորի կենացն ամպագոռգոռ բառերով ու կիսահուզված խմելուց հետո հարբած նստել մի տանկի գնի մեքենայի ղեկին ու ճանապարհին դուրս եկած` իր ճիշտ անցումով անցնող պապիկին հայհոյել՝ թե բիձա քոռ ես... Երևի մի օր... երևի մի օր մի քիչ ավելի կսիրենք մեզ... ու մեր տանջված հայրենիքը...»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին