▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զինկոմիսարիատները տղամարդկանց ծանուցումներ են ուղարկում»․ Արթուր Գրիգորյան

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018թ. սրանց քայլերի հաջորդականությունը միշտ ուղղված է ընդդեմ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի, այն է՝ հանձնել թշնամուն Արցախը և ՀՀ տարածքները` դավադրաբար ու նենգ ճանապարհներով։ Եվ ահա հերթական ստոր քայլը, որը արդեն մի քանի օր է ջանասիրաբար իրականացվում է Տավուշի մարզի սահմանամերձ քաղաքների և գյուղերի տղամարդկանց հանդեպ։ Զինկոմիսարիատները բոլոր տղամարդկանց ուղարկում են ծանուցումներ, որպեսզի ներկայանան և մասնակցեն մեկամսյա զորահավաքներին։ Այդ կերպ այս խունտան փորձում է թշնшմու կողմից մոտալուտ հարձակման համար ապահովել առանց դիմադրության ճակատ։
Այս ամենի մասին այսօր ուղիղ եթերով կխոսեմ և ավելի մանրամասն կներկայացնեմ»։

***

Տավուշի թեմը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Տեր Հիսուս Քրիստոսի հարության տոնին՝ մարտի 31-ին, ժամը 17։00-ին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ տեղի կունենա աղոթք, այնուհետև ավանդական հավկթախաղ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին