Օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժին են զանգահարել «Բերդ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի աջ կեսի հետին պատի և աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքեր աջակողմյան հեմաթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Վիգեն Բ-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում՝ Այգեձոր բնակավայրի գյուղամիջյան հատվածում մի խումբ անձանց միջև խուլիգանական դրդումներով առաջացած վիճաբանության ժամանակ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի զինծառայողներ Վիգեն Բ-ն, Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Սուրեն Ճ-ն և ինքնությունը չպարզված անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Պարզվել է նաև, որ նույն ծեծկռտուքի ընթացքում ինքնությունը չպարզված անձը դանակով հարվածել է Վիգեն Բ-ին, իսկ վերջինիս ընկերը՝ նույն զորամասի զինծառայող Սուրեն Ճ-ն, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Վիգեն Բ-ին դանակահարող անձին։ |
Զինծառայողների և քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet