▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայությունից տարկետման իրավունք կստանան միայն կառավարության անհատական որոշման դեպքում

 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 76 կողմ, դեմ 20., ձեռնպահ` 6 ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Զինապարտության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նշենք, որ նախագծով սահմանվում է, որ կրթությունը Հայաստանից դուրս շարունակել ցանկացող արական սեռի քաղաքացիները զինծառայությունից տարկետման իրավունք կստանան միայն կառավարության անհատական որոշման դեպքում:
Երեկ հիմնական զեկուցող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կրթությունն արտերկրում շարունակել ցանկացողների մեծ մասը խուսափում է զինծառայությունից:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ ասաց, որ 100 անգամ շատ են այն երիտասարդները, ովքեր չեն սովորում և դրսում են: Ուստի, նրա կարծիքով, խնդիրը սոցիալական և այլ դրդապատճառներն են, որ այս մարդիկ հայտնվել են դրսում:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 76 կողմ, դեմ 20, ձեռնպահ` 6 ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Զինապարտության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նշենք, որ նախագծով սահմանվում է, որ կրթությունը Հայաստանից դուրս շարունակել ցանկացող արական սեռի քաղաքացիները զինծառայությունից տարկետման իրավունք կստանան միայն կառավարության անհատական որոշման դեպքում:

Երեկ հիմնական զեկուցող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կրթությունն արտերկրում շարունակել ցանկացողների մեծ մասը խուսափում է զինծառայությունից, շատերն էլ ուսման ավարտից հետո Հայաստան չեն վերադառնում:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ ասել էր, որ 100 անգամ շատ են այն երիտասարդները, ովքեր չեն սովորում և դրսում են: Ուստի, նրա կարծիքով, խնդիրը սոցիալական և այլ դրդապատճառներն են, որ այս մարդիկ հայտնվել են դրսում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին