Զիգզագ ընկերությունը հայցում է բոլոր ականատես քաղաքացիների ներողամտությունը՝ Asekose.am կայքի տեսանյութում ներկայացված միջադեպի առնչությամբ:
Ցուցափեղկի հեռուստացույցը տեղադրված է գովազդային նպատակով շուրջօրյա ցուցադրման համար, որտեղ տարիներ շարունակ միացված են եղել հանրամատչելի հաղորդումներ հեռարձակող արբանյակային հեռուստաալիքներ: Գիշերային ժամի նման տեսանյութի հայտնվելը մեզ համար տհաճ «անակնկալ» էր, որը կարող է բացատրվել տվյալ հեռուստաընկերության գիշերային եթերի փոփոխմամբ կամ դրսից, հեռակառավարման վահանակի միջոցով, հեռուստացույցը այլ եթերային ալիքների փոխելու «չար կատակով»:
Ցավոք, երկու պարագայում էլ, մենք նույնպես տեղեկացանք այս մասին միայն կայքում տեղադրված նյութից:
Կրկին հայտնում ենք մեր խիստ անհանգստությունը պատճառած անհարմարությունների համար, այսուհետ նման միջադեպերը բացառելու պարտավորվածությամբ:
Հարգանքով՝
«Զիգզագ» ընկերություն