▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգալիորեն ավելացել են ճանաչողական այցերը ԶՊՄԿ տարածք

Զգալիորեն ավելացել են ճանաչողական այցերը ԶՊՄԿ տարածք

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խրախուսում է ճանաչողական այցերն ընկերության տարածք։ Վերջին տարիներին զգալիորեն աճել է հանքի արտադրական և ոչ արտադրական տարածքներ տարբեր հետաքրքրված խմբերի այցելություները։

«Այսպես՝ 2018թ. -ին ունեցել ենք 126 այցելու, 2019թ․՝ 220, 2020թ․՝ 96, 2021թ․՝ 174, 2022թ․՝ 218, իսկ 2023թ․-ին՝ 348, իսկ այս տարվա միայն առաջին 7 ամսվա ընթացքում՝ 1599։

Ընթացիկ տարում մենք արդեն գերազանցել ենք 2018-2023թթ․ ցուցանիշները՝ միասին վերցրած։

Այցելուների խմբերը ներառում են թե՛ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, թե՛ ուսանողների, դպրոցականների, մասնագիտական բուհերի դասախոսների և պրոֆեսորադասախոսական կազմի, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։

Նման այցելությունները նպաստում են ոչ միայն ԶՊՄԿ-ի, այլև ոլորտի մասին ավելի օբյեկտիվ պատկերացում կազմելուն, միֆերն իրականությունից տարանջատելուն և տնտեսության առաջատար կազմակերպության ամենօրյա գործունեությանը և մասնագետներին ծանոթանալուն»,-նշում են ԶՊՄԿ-ից:։

Օրերս էլ՝  «Ուսանողական ամառ 2024» Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված, արդեն ավանդույթ դարձած ամենամյա ամառային ճամբարի մասնակիցներն այցելել էին ԶՊՄԿ ընկերություն: Նրանք եղան արտադրական և վարչական օբյեկտներում` հարստացուցիչ ֆաբրիկա, մետալուրգիական և քիմիական լաբորատորիաներ, իրավաբանական, ՏՏ և ֆինանսական դեպարտամենտներ, հաղորդակցություն, ինչպես նաև անցան աշխատանքի անվտանգության համապատասխան հրաhանգավորում:

«Ապագա մասնագետներին հետաքրքիր էր ձեռնարկությունում իրականացվող ամեն պրոցես և գործընթաց, նրանց հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ` համապատասխան մասնագետների կողմից:

Սիրով հյուրընկալեցինք երիտասարդներին, ովքեր վաղը իրենց ներդրումն են ունենալու երկրի զարգացման գործում»,-նշում են ԶՊՄԿ-ից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին