Ռուսաստանաբնակ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը մեկնաբանել է հոր ձերբակալության և նրան առաջադրված մեղադրանքի մասին լուրերը։ Նրան մեջբերում է StarHit հրատարակությունը։
Հոր՝ օրենքի հետ կապված խնդիրների մասին լուրերը նա կեղծ է անվանել:
«Որոշ մարդկանց հանգիստ չի տալիս այն փաստը, որ մենք հանգիստ, երջանիկ կյանք ունենք: Ինչ-որ մեկն ուզում է վարկաբեկել մեր գեղեցիկ ընտանիքի պատիվը»,- վստահ է նա։
Դերասանուհու խոսքով՝ ինքը գիտի, թե ով է իր ընտանիքի մասին խոսակցություններ տարածում։
Նա, սակայն, չի նշել, թե կոնկրետ որտեղ է այժմ իր հայրը և արդյոք նա օրենքի հետ կապված խնդիրներ ունի։
Մարտի 21-ին Shot տելեգրամյան ալիքը հայտնել է, որ ապօրինի բիզնես կազմակերպելու համար բերման են ենթարկվել երեք տղամարդ՝ 57-ամյա Արշակ Բրուտյանը և 2