▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զենիֆեր Լոպեսը պարտվել է հային

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի դատական հայցն ընդդեմ իր նախկին վարորդ, ազգությամբ հայ Հակոբ Մանուկյանի մերժվել է: The Huffington Post-ի հաղորդմամբ` երգչուհին 20 մլն դոլարի չափով փոխհատուցում էր պահանջում իր նախկին վարորդից` պնդելով, որ Մանուկյանը մեքենան բազմիցս վարել է ոչ սթափ վիճակում, փորձել է ղեկավարել երգչուհու անվտանգության ծառայությունը և դրա դիմաց լրացուցիչ վճար պահանջել: Բացի այդ Լոպեսը Մանուկյանին մեղադրում էր իրեն շանտաժի ենթարկելու համար: Նրա պնդմամբ` Հակոբը 2,8 մլն դոլար է պահանջել՝ մեքենայում պատահաբար լսած տեղեկատվությունը չտարածելու դիմաց: Այնուամենայնիվ, դատարանը երգչուհու ներկայացրած փաստերը բավարար չի համարել, և հայցը մերժվել է:

Ավելի վաղ Հակոբ Մանուկյանն ինքն է փորձել դատի տալ երգչուհուն և նրա մենեջեր Բեննի Մեդինային: Նրա խոսքով` երգչուհու մենեջերին դուր չէր գալիս իր արտաքինը, անգլերենի իմացության մակարդակը, ինչից նա անընդհատ բողոքում էր, իսկ երգչուհուն էլ Մանուկյանը մեղադրում էր իր աշխատանքային իրավունքները խախտելու, աշխատանքից անօրինական կերպով հեռացնելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին