Աթենքի պետական համալսարանի ուսանողները, ունենալով մի շարք դժգոհություններ, փորձել են դրանց վերաբերյալ զրուցել համալսարանի ղեկավարի՝ Թեոդորոս Ֆորտսակիսի հետ, սակայն համալսարանի փոխռեկտոր Անտոնիս Կալոկաիրինոսը նրանց հայտնել է, որ դա ահնարին է, քանի որ ռեկտորը ճանապարհորդում է արտասահմանում:
Զայրացած ուսանողները չբավարարվելով փոխռեկտորի պատասխանից` ներս են մտել վերջինիս աշխատասենյակ և ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք վերաբերում են համալսարանի մաքրությանը, ոստիկանների ներկայությանը և վերահսկողությանը, ինչպես նաև հին ուսանողների հեռացմանը և այլն:
Ավելին` ուսանողներից մեկն իր կարճ ելույթից հետո վերցրել է աղբի տոպրակը և դատարկել է փոխռեկտորի գրասեղանին` ասելով հետևյալը. «Ահա թե ինչի են վերածվել հունական համալսարանները»: