▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Բաբայան` շոուբիզի ամենականացի երգչուհի


Մի պահ կտրվելով ազգի կարևորագույն թեմաներից` անդրադառնանք հայ շոուբիզին: 
Էսօր կցանկանամ խոսել, իմ համար մեր շոուբիզի ամենականացի երգչուհու` Զարուհի Բաբայանի մասին: Ես չեմ ասի ինքը լավ ձայն ունի վատ ձայն ունի, բայց կարող եմ վստահեցնել, որ նա շատ կանացի է, նուրբ է ու հաճելի է: 

Վերջերս նա նաև «Դուետ» նախագծի ժյուրիի անդամ էր ու իր պահվածքով խոսելաձևով նա էլ ավելի է ամրապնդրում իմ կարծիքը: Ես նույնիսկ լսել եմ ինքը լավ հարս էլ է, ու իրա սկեսուրը էտ առումով տուժված չի, իսկ որպես երեխաների մայր` ասում են, որ շատ հոգատար է: 

Զարուհին մերօրյա շոուբիզի ամենահամեստ մարդկանցից մեկն է, ընտանեկան երգչուհի է, ոչ մի տեղ ավելորդ չի երևում, ոչ մի անիմաստ փարթիին չես տեսնի Զարուհուն, երբեք չես տեսնի, որ նրա տեսահոլովակները անճաշակ լինեն, երբեք չես հանդիպի իրեն եթերով փնթի կամ անճաշակ հագնված, միշտ ներկայանում է ներկայացուցչական տեսքով, իսկ նրա երգած երգերը ամեն անգամ հաճույքով լսվումա (Եթե տրամադրություն կա): 

Ես անձամբ երբեք չեմ տեսել, որ որևէ դեղին մամուլ ինչ որ վատ «ձևով» անդրադառնա այս երգչուհուն ու ինձ թվում է, դա արդեն իր համար մեծ հաղթանակ է: 

Այնպես, որ հետևելով Զարուհու գործունեությանը, համարում եմ նրան մեր շոուբիզի ամենականացի երգչուհին:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին