Սուրիկ Խաչատրյան նշանակվեց մարզպետ, սա նշանակում է մեկ բան, որ Հայաստանում այլևս կադրեր չեն մնացել, բնական սերնդափոխություն իրականացնելու համար: Չկան կադրեր, որոնք համ գեղեցիկ կխոսեն ու կժպտան, քաղաքավարի կխոսեն քաղաքացու հետ, այլև աշխատել կկարողանան, հարց լուծել կկարողանան:
Էմոցիաները դնենք մի կողմ ու ուշադիր նայենք, թե ինչ էր կատարվում Սյունիքի մարզում նախկին մարզպետի ժամանակ. Իհարկե, նա կիրթ էր, անասելի հարուստ էր, ամբողջ կյանքում փափուկ ապրել էր և այլն և այլն, բայց մարզում նրանից դժգոհ էին, ասում էի ոչ մի բան չի կարողանում անել, չի կարողանում կառավարել, թույլ է և այլն: Ահա այսպիսի իրավիճակներում է, որ ստիպված բերում են հնին, Լիսկայի վերանշանակոմն այնքան տրամաբանական էր, որ զարմանում եմ, որ մարդիկ անակնկալի եկան: