▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զառիվայր», «Զառա շոու», «Զառային անջատեք, ողջամտությունը միացրեք». ակցիա քաղաքապետարանի առաջ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ երիտասարդներ ինքնատիպ ակցիա էին կազմակերպել։ Հավաքված երիտասարդները պնդում էին, որ իրենք պարզապես որոշել են հումոր ավելացնել բոլոր տեսակի բողոքի ակցիաներին, որոնք ժողովրդական հեղափոխությունից հետո չարաշահվում են տարբեր շահագրգիռ խմբերի ու անհատների կողմից։ Նրանք այս կերպ որոշել էին դիմավորել Զարուհի Փոստանջյանին ու նրա խմբին, ովքեր հայտարարել էին, որ բողոքի ակցիա կանցկացնեն Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Հավաքված երիտասարդներն իրենց հետ բերել էին փոփ-քորն, ակնոցներ ու փուչիկներ, պաստառներ հումորային գրություններով։

«Մենք որոշեցինք այս անգամ ոչ թե ֆեյսբուքի լայվ վիդեոների միջոցով տենել քաղաքական այս շոուն, այլ գալ և տեղում դիտել այս շոուն»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Երիտասարդները շարունակեցին իրենց ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց «Զառիվայր», «Զառա շոու» գրություններով պաստառներով, փուչիկներով ու փոփքորնով։ Զարուհի Փոստանջյանը ուշացումով միացավ Երևանի ավագանու  նիստին և անցնելով ակցիայի մասնակիցների կողքով՝ խուսափեց նրանց հետ հանդիպումից ու հարց ու պատասխանից։

Երևանի քաղաքապետարանի առջև, մինչ  ներսում,  Երևանի ավագանու հերթական նիստում ելույթ էր ունենում Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փաստանջյանը, մի խումբ  երիտասարդներ բողոքի ցույց էին անում՝ ընդդեմ Զառա Փոստանջյանի, որակելով նրա ելույթը, որպես շոու, իսկ Զարուհի Փոստանջյանին՝ անվանելով շոումեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին